«Երգում ենք Կոմիտաս» փառատոնի մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Սեպտեմբերի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Երգում ենք Կոմիտաս» փառատոնի մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և ծաղիկներ խորնարհեցին անմար կրակի մոտ:

Այնուհետև նրանք շրջայց կատարեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

Այսօր երեկոյան, ժամը՝ 19:00-ին, փառատոնի մասնակիցները համերգով հանդես կգան Վանաձորի երաժշտական դպրոցի դահլիճում: