«Իմ Հայաստան» փառատոնը Երևանում

1Հուլիսի 9-ին «Իմ Հայաստան»  համահայկական փառատոնի շրջանակներում  Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ համերգ:

Համերգի առաջին մասում ելույթ ունեցավ  Թուրքիայի Ստամբուլ քաղաքի Եսայան սանոց միության «Մարալ» երգի-պարի համույթը: Խմբի գեղարվեստական ղեկավարներն են Կարպիս և Իրիս Չափկանները: Պարախումբը կատարեց հայկական ազգագրական և ժողովրդական պարեր: «Մարալը» 32 տարի շարունակ Թուրքիայում վառ է պահում հայ պարարվեստի ջահը:

Համերգի երկրորդ մասում հանդես եկան Ուկրաինայի Խարկով քաղաքի «Արաքս» և «Արմենիա» պարախմբերը, Վրաստանի Թբիլիսի քաղաքի «Անի», Ախալցխա քաղաքի «Գոհանամք» համույթները և Ռուսաստանի Դաշնության Ադիգեյայի Հանրապետության Մայկոպ քաղաքի «Նաիրի» պարախումբը:

Վերջում «Իմ Հայաստան» փառատոնի ծրագրի ղեկավար Սամվել Հարոյանը շնորհակալություն հայտնեց Սփյուռքի երիտասարդներին և խմբերի ղեկավարներին` հայ պարարվեստը Սփյուռքում պահպանելու և ներկայացնելու համար: Նա խմբերի գեղարվեստական ղեկավարներին հանձնեց փառատոնի մասնակցության հավաստագրեր և նվերներ:

23456

7