Սար Սարգսյան (Արցախ)

1Սար Սարգսյանը ծնվել է 1981թ. Արցախի Հադրութ քաղաքում: Նախնական երաժշտական կրթությունը ստացել է ծննդավայրի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցում: 2002թ. ավարտել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանի վոկալ բաժինը` Սվետլանա Աղաջանյանի դասարանը: 2007թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի վոկալ բաժինը` պրոֆեսոր Ս.Կոլոսարյանի դասարանը: 2008թ. ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիայի ասպիրանտուրան (ղեկավար` Ս.Կոլոսարյան):

Սար Սարգսյանը «Ռուսաստանի սիրված երգեր» ռուսական երգի հանրապետական երկրորդ մրցույթ-փառատոնի դափնեկիր է (Հայաստան): «Վերածնունդ» 6-րդ միջազգային մրցույթ-փառատոնի դիպլոմակիր է (Հայաստան): «Վիկտորիա-2014» 3-րդ վոկալ միջազգային մրցույթի «Գրան Պրի» մրցանակակիր է (Լեհաստան): «Աբանիկո-2015» 4-րդ միջազգային մրցույթի «Գրան Պրի» մրցանակակիր է (Բուլղարիա): «Խորուս Ինսայդ սամմեր-2015» 18-րդ միջազգային մրցույթ-փառատոնի գավաթակիր ու ոսկե մեդալակիր (Իտալիա), «Խորուս Ինսայդ Քրոաթիա-2015» 19-րդ միջազգային մրցույթ-փառատոնի «Գրան Պրի» մրցանակակիր ու ոսկե մեդալակիր (Խորվաթիա), «Կաունաս տալենտ-2015» երիտասարդ տաղանդների 15-րդ միջազգային վոկալ մրցույթի «Կլասիկա» անվանակարգի հաղթող (Լիտվա):

Արժանացել է ՀՀ Սփյուռքի նախարարության հավաստագրերին՝ «Իմ Հայաստան» և «Կոմիտաս Վարդապետ» համահայկական փառատոններին մասնակցելու համար: Մասնակցել է մի շարք համերգների և ունեցել մենահամերգներ` Արցախում, Հայաստանում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Վրաստանում, Բուլղարիայում, Լեհաստանում, Իտալիայում, Խորվաթիայում, ԱՄՆ-ում, Արաբական Էմիրություններում, Չինաստանում և այլուր:

Երգացանկում ընդգրկված են հայ, ռուս և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ակադեմիական ելույթներին զուգահեռ համերգային գործունեություն է ծավալում նաև էստրադային ժանրում:

Միջազգային մրցույթների ժյուրիի անդամ է: 2012թ. լույս է տեսել Սար Սարգսյանի անդրանիկ «Կարոտ» ձայնասկավառակը:

Սար Սարգսյանի պաշտոնական էջը You Tube կայքում