Տեղի կունենա «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի փակման արարողությունը

Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան մեծ համերգասրահում տեղի կունենա ՀՀ սփյուռքի նախարարության «Երգում ենք Կոմիտաս» համահայկական փառատոնի փակումը:

Փակման արարողությանը ներկա կլինի Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Երեկոյի ընթացքում Կոմիտասի և հայ կոմպոզիտորների երգերի կատարումներով հանդես կգան Հայաստանից, Արցախից և աշխարհի 12 երկրներից ժամանած երգչախմբեր և մենակատարներ: