Փափուռի

Հայ ժողովրդի մի շարք պարանմուշներում և երգ-պարերում բացահայտվել են այն պարամիջոցները, որոնց շնորհիվ ժողովուրդը պայքար էր մղում չար ուժերի դեմ:

Ծափերը – ծափ, ծապ, ծապ տալը նաև չար ոգիների դեմ պայքարի, նրանց վախեցնելու միջոցներ էին: Միևնույն ժամանակ ձեռքերի ափերով կատարվող ծափերը հանդիսանում են արտահայտիչ շարժումներ – ժեստեր, որոնցով մարդիկ ցուցադրում են իրենց ուրախ կամ վշտալի ներքին հոգեվիճակը: Մեծ դեր են խաղում նաև ափերով հարվածների նմանակող ֆունկցիաները, օրինակ` զենքերով հարվածների, այլ զանազան առարկաներով հարվածների նմանակումները և այլն:

Գործողությունների մեջ կախված ձեռքերի դաստակների փոխադարձ դասավորումից` զետեղումից ափերով կատարվող ծափերը ունեին դրական կամ բացասական մոգական ազդեցություն: Մոգական ազդեցություն ունի նաև ծափերի քանակը:

Մի շարք հայկական պարատեսակներում հին սովորությունների համաձայն ոտքով հարվածները (ներբանով, կրունկով, կամ թաթով), ծնկածալերը և ափերով կատարվող ծափերը համատեղվում են որպես ընդեմ չար ուժերի պայքարի միջոց:
Ձեռքերը բռնելու բավական մեծ տարբերակներ կան, որոնցից թերևս կարելի է մատնանշել հետևյալները:

Ափերով բռնած, ինչպես գլուխ տալու, խոնարհման ժամանակ – Բարև բռնած: Արմունկները ծալված և դաստակները գոտկատեղի բարձրությամբ ուղղված դեպի առաջ:

Թևթևի – լայն բացված ձեռքերի դաստակները դրվում է հարևանի արմունկից քիչ բարձր:

Խաչպար – հարևանների թիկունքի ետևում խաչելով բացված ձեռքերը և ափերով բռնվելով նրանց գոտկատեղերի բարձրությամբ:

Թևթևի թևերին դրած – հարևանների ուսերից ներքև դիրքով լայն բացված անշարժ ձեռքերով:

Մենք արդեն նշեցինք, թե ինչպես է հայ ժողովուրդը կրունկով կամ թաթով ոտքերի հարվածող շարժումներին վերագրում չար ոգիներին ոչնչացնող ուժ: Պարերում «հարվածում» էին նրանց գլխին, աչքերին, հաշմում էին նրանց ոչ միայն ոտնաթաթերի, կրունկների, կամ թաթերի օգնությամբ, այլ նաև ծնկածալ պարաքայլերի օգնությամբ – չաթմա զարգել, զարկել, զարնել:

Չաթմա – ծնկածալը կոչվում է այդպես հավանաբար այն պատճառով, որ ծնկածալող մարդու ոտքերի դիրքը նման է հարելաձողի (Չատմե – քրդերեն եզների լծի հարելաձողն է, որի վրա ամրացվում է առանցքը և առեղը): Այս ոչ հայկական տերմինը օգտագործվում է հայերեն զարգել, զարկել, կամ զարնել բայերով` չաթմա զարկել: Ամենայն հավանականությամբ սա նախկին մոգական նշանակություն ունեցող պարաքայլի վերապրուքն է, որի ընթացքում նստույքով, նստատեղով ոչնչացնում են չար ոգիներին: Հայերեն տվյալ տեսակի ծնկածալերի կատարումը կոչում են ուղղակի պպզել բայով, կամ նստել – ելնել երկու բայերի համադրումով, ինչպես նաև պպզել ելնել բայերով:

Ներկայումս այս ծնկածալերը իր տեխնիկական հնարքներով կայտառ, հրապուրիչ պարաքայլ է:

Փափուռի անվանումը հեշտությամբ է բացատրվում, քանի որ նրա բովանդակությունը լիովին համընկնում է հար արմատի նշանակության հետ, հետևաբար նաև ոտ զարնել պարաքայլի բովանդակության հետ: Փափառա – նշանակում է`

1. ծեծ, 2. մանրում, փշրում, 3. խիստ պատժում, 4. հարված ֆիզիկական և բարոյական առումով, 5. աղետ, պատուհաս:

Այսպիսով ոտքի հարվածները կարող են լինել`

1. ֆիզիկապես նմանակող շարժումներ. տրորել, հարվածներ հասցնել, մանրել, ծեծել:
2. տեղի ունեցած աղետի հետևանքով նմանակող խորհրդապաշտական ժեստերով բարոյական հարվածները փոխանցող:

http://www.youtube.com/watch?v=TNOnd28jM3g&feature=player_embedded

Աղբյուրներ`

www.mincult.am

www.armdance.livejournal.com