Մեր մասնակիցները

Սոսե Գրիգորյան (Իսրայել)

Սոսե Գրիգորյանը ծնվել է 1990թ., Երուսաղեմում: 2009թ. ավարտել է Սրբոց թարգմանչաց երկրորդական վարժարանը: Հաճախել է ամառային դպրոց-թատրոն: 2009 թվականից սկսել է զբաղվել վոկալի դասերով: More

Ուլալա Ինոուե (Ճապոնիա)

Ուլալա Ինոուեն ծնվել է Տոկիոյում։ Տավիղ է նվագում 9 տարեկանից։ Ավարտել է Տոկիոյի Տոհո Երաժշտական Համալսարանը։ Հանդիսանում է մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր և փառատոների մասնակից։ Թողարկել է «MISSION POSSIBLE» ձայնասկավառակը։ More

Գրետա Հովսեփյան (Հայաստան)

Գրետա Հովսեփյանը ծնվել է 1994թ. մարտի 17-ին Երևանում: 2004թ. ընդունվել է Ա.Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցին կից` Դավիթ Զալյանի անվան ձայնի պահպանման դպրոց: 2007թ. մասնակցել է Կոմիտասի անվան միջազգային մրցույթ-փառատոնին` արժանանալով Կոմիտասի լավագույն կատարողի կոչմանը: More

«Զանգեր» երգչախումբ (ՌԴ, Ռոստով)

Անսամբլը ստեղծվել է 1990թ.՝ 15 մասնագետ-դասավանդողներից: Նրանցից շատերը միջազգային մրցույթների դափնեկիր են: Գեղարվեստական ղեկավարն ու խմբավարը համառուսական երաժշտական ընկերության վաստակավոր գործիչ Սոֆյա Կոչերգինան է, կոնցերտմայստերը՝ Ռ.Պ.Օսիպյանը, նվագակցող դաշնակահարը՝ Օ.Գ.Շվայկոն, դհոլահարը՝ Ա.Գ.Բայանը: More

«Երևան» երգչախումբ (Հորդանան, Ամման)

Ամմանի Մարզական Միության «Երևան» երգչախումբը հիմնադրվել է 2014թ. նոյեմբերին: Գեղարվեստական ղեկավարն ու խմբավարը Վարդուհի Թորոյանն է: More