Մեր մասնակիցները

«Աղբյուր» երգչախումբ (Վրաստան, Բաթումի)

Բաթումիի Սուրբ Փրկիչ եկեղեցու «Աղբյուր» երգչախմբի գեղարվեստական ղեկավարը Տեր Արարատ քահանա Գումբալյանն է, խմբավարը՝ Ռուզանա Օվանեսյանը: Վերջին մեկ տարվա ընթացքում խումբը մասնակցել է ՀՀ Սփյուռքի նախարարության «Կոմիտաս Վարդապետ» փառատոնին: More

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» երգչախումբ (ՌԴ, Վլադիկավկազ)

Ռուսաստանի Վլադիկավկազ քաղաքի Հայ Առաքելական Եկեղեցու «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» կամերային երգչախումբը ստեղծվել է 1994թ.: Գեղարվեստական ղեկավարը Ադելինա Գրիգորյանն է: Երգչախմբում ընդգրկված են տարբեր ազգությունների 13 ներկայացուցիչներ, ովքեր հրաշալի երգում են հայերեն երգեր և մեծ նվիրումով են վերաբերվում հայ երգարվեստին: Բոլորի համար առանձնահատուկ են հատկապես Կոմիտասի երգերը: More

«Սուրբ Ներսես Շնորհալի» երգեցիկ խումբ (Վրաստան, Թբիլիսի)

Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի Սուրբ Ներսես Շնորհալու անունը կրող երգի և երաժշտական գործիքների համույթի պատանեկան երգչախումբը ստեղծվել է 2012թ.՝ Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի օրհնությամբ և կենտրոնի մշակույթի բաժնի պատասխանատու Լևոն Չիդիլյանի ու երաժշտական մասի ղեկավար Պավել Օգանեզովի ջանքերով: More

Երգչախմբեր «Ովսաննա» և «Նորահրաշ» (ՌԴ, Մոսկվա)

Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Ովսաննա» երգչախումբը ստեղծվել է 2007թ.՝ «Հայորդյաց տան» հիմնադրմանը զուգահեռ: Հիմնադրման առաջին իսկ օրվանից երգչախումբը ղեկավարել են Լենա Բեգլարյանը և նրա որդին` Արթուր Զաքարյանը: Այսօր երգչախումբը ղեկավարում է հեղինակ-կատարող Լենա Բեգլարյանը: More

«Արարատ» երգչախումբ (Իրան, Թեհրան)

Իրանահայությունը համարվում է արևելահայերից կազմված միակ հայաշատ գաղութը: Սփյուռքում հայապահպանության գործում մեծ նշանակություն ունեն մշակութային միություններն ու կազմակերպությունները, որոնք հայկական ընտանիքի, Հայոց Եկեղեցու և դպրոցի կողքին նեցուկ են հանդիսանում միմյանց` հայեցի և ազգային դաստիարակություն ներարկելու հայ երեխաների հոգում: More