ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Պետք է նոր շունչ հաղորդենք հոգևոր երաժշտությանը». պոլսահայ երաժիշտներ

Սեպտեմբերի 15-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը վոկալ երաժշտության երեկո էր: ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված երեկոյի ընթացքում ելույթ ունեցան պոլսահայ երգիչ, բարիտոն Արթուր Բաղդասարյանը և երգեհոնահար Էդվին սրկ. Գալիփյանը: Երաժիշտները միասին առաջին անգամ էին մասնակցում ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնին: More

Տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի նիստը

Սեպտեմբերի 22-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի նիստը:

Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր «Հայաստանի Հանրապետության  սփյուռքի նախարարության 2016 թվականի ծրագրերին՝ «Սփյուռքի երիտասարդ­ների «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի, «Սփյուռք» ամառային դպրոցի, «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի կատարման արդյունքներին, որի մասին, զեկուցումով հանդես եկավ ՀՀ սփյուռքի նախարարության  աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: More

Տեղի կունենա Դուդուկի և հայկական այլ նվագարանների փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը

Սեպտեմբերի 22-ին, ժ.19:00-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Դուդուկի և հայկական այլ նվագարանների փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: More

Տեղի ունեցավ ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված վոկալ երաժշտության երեկո

Սեպտեմբերի 15-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ վոկալ երաժշտության երեկո, որը նվիրված էր ՀՀ անկախության 25-ամյակին: Համերգային երեկոյին ներկա էին պաշտոնատար անձինք, Սփյուռքից ժամանած հյուրեր, մտավորականներ: More

Վոկալ երաժշտության երեկո` «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում

Սեպտեմբերի 15-ին, ժ.19:00-ին ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա վոկալ երաժշտության երեկո: Ելույթ կունենան պոլսահայ երգիչ, բարիտոոն Արթուր Բաղդասարյանը և երգեհոնահար Էդվին սրկ. Գալիփյանը: More