ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Իրենց տպավորություններով են կիսվում «Իմ Հայաստան» փառատոնի մասնակիցները. տեսանյութ

Հուլիսի 22-29-ը կայացավ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական երրորդ փառատոնի «Պարարվեստի օրերը», որին մասնակցեց աշխարհի 25 երկրից ժամանած 48 պարախումբ: More

«Վարանդա» և «Այգ» երգչախմբերն առաջին անգամ հանդիպեցին «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շնորհիվ

«Հայերն այսօրի» զրուցակից  Լիբանանի պետական կոնսերվատորիայի և Հայկազյան համալսարանի  դասախոս  Զաքար  Քեշիշյանը երկար տարիներ իր հիմնած երգչախմբերով Սփյուռքում զբաղվում է հայկական մշակույթը պահպանելու, տարածելու և զարգացնելու ուղղությամբ:

Շուշիի «Վարանդա» աղջիկների մանկապատանեկան և երիտասարդական պետական երգչախումբը Զաքար Քեշիշյանը հիմնադրել է 1992 թվականին: Այժմ երգչախումբը ստեղծագործական ընթացքը շարունակում է երեք՝ մանկական, պատանեկան և երիտասարդական կազմերով: More

«Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ հայկական ժողովրդական և էստրադային երաժշտության համերգ

Օգոստոսի 9-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում տեղի ունեցավ հայկական ժողովրդական և էստրադային երաժշտության համերգ:

Համերգը բացեց Հայաստանի «Վանաթոր» անսամբլը՝ Կոմիտասի «Խիո-խանե» երգի կատարմամբ (մեներգչուհի՝ Քրիստինե Սահակյան, Մոլդովա): More

ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ խորհրդակցություն

Օգոստոսի 9-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարար Հրանուշ Հակոբյանի ղեկավարությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին նախարարի տեղակալներ Սերժ Սրապիոնյանը և Վահագն Մելիքյանը, աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը, կառուցվածքային ստորաբաժանումների, «Հայրենիք-Սփյուռք կենտրոն» ՊՈԱԿ-ի, «Հայերն այսօր» էլեկտրոնային պարբերականի ղեկավարները: More

«Ես եկել եմ, որ մնա՛մ, ես եկել եմ, որպեսզի վերջապես ապրեմ իմ Հայրենիքում». Ջորջ Վանեսյան

Հայրենադարձությունը ևս պատմական մի երևույթ է, մի տեղաշարժ, որր երբեմն լինում է և ակամայից, պարտադրված՝ ելնելով մարդու բնակավայրում, ծննդավայրում տեղի ունեցող աշխարհաքաղաքական երևույթներից, լայնածավալ ռազմական գործողություններից. բարեբախտաբար, քիչ չեն և այն դեպքերը, երբ մարդը հայրենադարձվում է իր սեփական որոշման համաձայն, իր երազանքի իրականացման նպատակով: Այդ երազանքի թևերով է Հայաստան եկել նաև սիրիահայ երաժիշտ-երգիչ, ատամնատեխնիկ Ջորջ Վանեսյանն ու բնակություն հաստատել Կոտայքի մարզի Զովունի գյուղում: More